Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 17-ին Երևանում կայացած դռնբաց նիստի արդյունքով, հոկտեմբերի 24-ին հրապարակել է ՈՐՈՇՈՒՄ «Ֆոտոլուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի քաղաքացիական գործով։
Դատարանը մերժել է «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Վարդուհի Բարսեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ թողնելով Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի հունվարի 17-ի (գործ թիվ ԵԴ2/34968/02/23) վճիռը անփոփոխ։
Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ դատական ծախսերի բաշխման հարցը համարվում է լուծված։
Ըստ դատարանի որոշման՝ այն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակման պահից մեկ ամիս անց և կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով։
Կարդացեք նաև
Ֆոտոլուր


















































