2025 թ. Հոկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցաւ «Մեր ձեւով» շարժման հաշուետու ժողովը։ Շարժումը, գործարար Սամուէլ Կարապետեանին, Հայոց եկեղեցու հոգեւոր հայրերին եւ միւս քաղբանտարկեալներին ազատ արձակելու պահանջին զուգահեռ, կարեւորում է իշխանափոխութեան անհրաժեշտութիւնը՝ ներկայացնելով համընդհանուր ճգնաժամի յաղթահարման եւ «վերականգնման» իր ծրագրերը։
Որպէս յաջորդող քայլ, շարժումը նոյն օրակարգով հանրահաւաք եւ երթ իրականացրեց Հոկտեմբերի 18-ին։ Ի՞նչ սկզբնական եզրակացութիւնների կարելի է յանգել այս շարժման, ինչպէս նաեւ Հայաստանում սկիզբ առած համանման գործընթացների առիթով։
Նախ արձանագրենք, որ 2018 թուականին Փաշինեանի գլխաւորած շարժումից յետոյ «Մեր ձեւով»ը երիտասարդութեան առաջնորդութեամբ հրապարակ իջած յաջորդ շարժումն է։ Իր մի շարք առաւելութիւնների հետ միասին այն նաեւ կարող է ընկալուել որպէս շահեկան այլընտրանք նախորդի նկատմամբ։
Նոր շարժման գլխաւոր առաւելութիւնը նրա ազգային բնոյթն է, հաւատարմութիւնը ազգային արժէքներին, ինչը վերջինիս ընդգծուած տարբերութիւնն է ազգայինը ոտնակոխ անող փաշինեանական ապազգային, յախուռն ու հակաժողովրդավարական ուժի նկատմամբ։
Կարդացեք նաև
«Մեր ձեւով»ը հրապարակ է իջել ծրագրով, որի առանցքում տնտեսութեան վերականգնումն է եւ սոցիալական խնդիրների լուծումը։ Սրա կողքին երիտասարդները խօսում են նաեւ ազգային հարցերի՝ այդ թւում Արցախի թեմայով։ Ընդ որում շարժման մասնակիցները խուսափում են կոշտ ու հայհոյախառն բառապաշարից, առհասարակ երկրորդական տեղ են յատկացնում Փաշինեանի գլխաւորած «փոքր խմբակին»։ Հոկտեմբերի 18-ի հանրահաւաքի ժամանակ շարժման ղեկավար Նարեկ Կարապետեանն ասաց. «Մեր պայքարը ոչ թէ մեղաւորների, այլ աղքատութեան դէմ է»։
Երիտասարդ ուժի հանգիստ, հաւասարակշռուած ու ինքնավստահ պահուածքը դրականօրէն է ազդում հանրութեան վրայ, որը յոգնել ու զզուել է նիկոլական ամենօրեայ հիստերիկայից, ազգին սեւ ու սպիտակի բաժանելու պառակտիչ գործելաձեւից։
Այս շարժման բարոյական կայուն հիմքն է ապահովում այն յանգամանքը, որ նրա միլիարդատէր առաջնորդը ոչ միայն Հայաստանում թալանչիական բիզնես ծաւալած օլիգարխ չէ, այլեւ օտարութեան մէջ վաստակած գումարներից հսկայական ներդրումներ է կատարել Հայաստանի եւ Արցախի տնտեսութիւնների մէջ՝ կրթական, առողջապահական եւ այլ ոլորտներում։ Ի դէպ, Նիկոլ Փաշինեանը լրջօրէն մտածելու պատճառ ունի, թէ որքանով շահեց ու որքանով կորցրեց անհեթեթ պատճառաբանութեամբ յարգուած գործարարին ձերբակալելով։
Յ․Գ․
«Առաջնորդող»
Հոդվածն ամբողջությամբ՝ «Դրօշակ»-ում


















































