Նոյեմբերի 3-ին Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդական Սայմոն Մորդյուի հետ։
ԱԽ քարտուղարը զրուցակցին ներկայացրել է Հայաստանի տեսլականը խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ իրականացվող քայլերի վերաբերյալ, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մաս կազմող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի կարևորությունը՝ տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և ընձեռվող տնտեսական լայն հնարավորությունների համատեքստում։
Անդրադառնալով վերոնշյալին՝ քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավոր ուղիները։
Անվտանգության խորհրդի գրասենյակ


















































