Հնդկաստանի Գոա նահանգում ընթացող շախմատի Աշխարհի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի առաջին պարտիայում Հայաստանի բոլոր չորս գրոսմայստերներն էլ ոչ-ոքի են խաղացել: Շանթ Սարգսյանը միավորը բաժանել է պերուացի Ջորջ Քորիի, Գաբրիել Սարգսյանը՝ իսրայելցի Մաքսիմ Ռոդշտեյնի, Հայկ Մարտիրոսյանը՝ ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Վլադիսլավ Արտեմեւի, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ հնդիկ Ռաունակ Սադհվանիի հետ:
Երկրորդ շրջանից պայքարին միացել են նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը: Լեւոնը հաղթել է հնդիկ մրցակցին, իսկ Սամուելը միավորը բաժանել է սինգապուրցու հետ պարտիայում:
Այսօր զույգերը կհանդիպեն երկրորդ անգամ եւ կխաղան հակառակ գույնի խաղաքարերով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































