Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտնում եմ դպրոց, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ»․ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է դպրոցական գույքի ոչ պատշաճ օգտագործումից

Նոյեմբեր 06,2025 12:08

«Մտնում եմ դպրոց, տեսնում եմ՝ թենիսի սեղանը դրած է բասկետբոլի վահանակի տակ»,- այսօր կառավարության նիստում իր վրդովմունքը հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով այն մասին, որ հանրապետության թե նորակառույց, թե վերանորոգված եւ նոր գույքով ապահովված դպրոցներում այդ գույքը պատշաճ չի օգտագործվում։

Դպրոցական լաբորատորիաների մասով էլ դիտողություն արեց․ «Սկզբում տեսնում եմ՝ սպիտակ խալաթներ են, փաթեթների մեջ է, ասում եմ՝ ինչո՞ւ է փաթեթի մեջ դրած, հաջորդ օրը գնում եմ, տեսնում եմ՝ հանած է, բայց էլի օգտագործած չի»։

Նա նաեւ հայտարարեց, որ այսօրվանից սկսած՝ պատահականության սկզբունքով դպրոցներում դասալսումներին կմասնակցի․ «Պետք է գնանք, մտնենք քիմիայի դասին, տեսնենք` լաբորատոր գույքն օգտագործվո՞ւմ է, թե՞ չէ»։

Իր այս դիտողությունները նա համեմեց իր կյանքի որոշ դրվագներով համեմատությունների հետ․ «Իջեւանի մեր տանը սերվիս կա, որ իմ ծնված օրից տեսել եմ, բայց այն երբեք չի օգտագործվել, միշտ պահարանում դրված է։ Ուրիշ տեղեր էլ եմ տեսել, աչքի տակով տեսել եմ՝ նույնից է ու էլի նույն տեղում դրած»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նա առանձին անդրադարձավ դպրոցներում երաժշտական գույքի օգտագործմանը՝ տնօրեններին հորդորելով՝ դաշնամուրները պահեստներում չպահել՝ «թող երեխեքը տան ջարդեն, բայց մի պահեք»։ Աշակերտներին էլ, իհարկե, հորդորեց՝ չփչացնել դպրոցական գույքը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նիստի օրակարգում ընդգրկված է 44 հարց, դրանցից 41-ը՝ չզեկուցվող են: Երկու հարց էլ գաղտնի է։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930