«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը
Բաքվում ապօրինաբար պատանդառված և անմարդկային դատավճռի սպասող Ռուբեն Վարդանյանը իր ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի միջոցով, փոխանցել է հետևյալ երեք ուղերձները.
1. Արցախը եղել է, կա և կլինի։
2. Հավատացեք ինքներդ ձեզ, ինչպես Աստծո մասնիկը, բարին և լույսը:
3. Իսկական հերոսը նա է, ով ի վիճակի է հույս ունենալ այնտեղ, որտեղ այն այլևս չկա. ով դառնում է հենարան ուրիշների համար, երբ նրանք կորցրել են հավատը:
Ռուբենը մեր ժողովրդի պայքարի կենդանի ոգին է, նրա աննկուն, հայրենասեր և մարդասեր տեսակի իրական մարմնացումը: Այդ ոգին է հաղթելու Ադրբեջանում և Հայաստանում այսօր տիրող ճղճիմ բռնապետություններին, և նոր էջ բացելու մեր ազգի կյանքում:
Կարդացեք նաև
Միանում եմ յուրաքանչյուր խոսքիդ, Ռուբեն ջան, պարտավորված եմ զգում իմ տեղում շարունակել մեր պայքարը՝ մեր մարդկային իրավունքների, մեր Արցախի ու նաև քո ազատության համար: Աստված քեզ զորավիգ և պահապան:


















































