Լրահոս
Շուշին երկնքում է
Օրվա լրահոսը

Եղիշե Մելիքյանն առաջարկում է տարկետման հետ կապված հավաքական հրավիրվողների ցուցակն ընդլայնել մինչեւ 40 ֆուտբոլիստ

Նոյեմբեր 08,2025 00:03

Լրատվամիջոցների հետ նոր ձեւաչափով առաջին հանդիպման ժամանակ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը անդրադարձավ բոլոր ժամանակներում հավաքականների եւ ակումբների մարզիչների համար «ամենացավոտ» թեմաներից մեկին՝ զինծառայության հետ կապված ֆուտբոլիստների տարկետման խնդրին:

«Ես հիմա կարող եմ սահմանափակ քանակով ֆուտբոլիստների հրավիրել հավաքական: Ընդամենը 25 հոգի: Եվ ես հրավիրում եմ 25 հոգու: Մյուս ցիկլում ես կարող եմ այդ 25-ի մեջ չտեսնել 5 կամ 7 ֆուտբոլիստի, այլ ուրիշների: Բայց ընտրության ժամանակ ես բախվում եմ այն խնդրին, որ բանակի հետ կապված կա երիտասարդ ֆուտբոլիստների տարկետման հարց: Հարցն իմ առջեւ այնպես է դրված, որ ֆուտբոլիստը անպայման պետք է հավաքականի անդամ լինի, որ տարկետում ստանա: Լավ ֆուտբոլիստ տղաներ կան: Բայց իմ ցուցակը սահմանափակ է: Ես այսօր նրան չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ վաղը, կես տարի, մի տարի հետո ինքը կարող է ինձ պետք գալ: Եթե հիմա տարկետում չտվեցին, որովհետեւ ես այսօր իրեն հավաքական չեմ հրավիրում, մի տարի հետո այդ տղան որպես ֆուտբոլիստ չի լինելու ընդհանրապես:

Եվ ես առաջարկում եմ, որ լինի ոչ թե հավաքականի անդամ, այլ թեկնածու, ընդլայնված ցուցակ, որ 25-ի փոխարեն ունենամ գոնե 35 կամ 40 ֆուտբոլիստ»:

Մարզիչը նշեց, որ ինքը հիմա այդ գործընթացի մեջ է, այդ հարցը բարձրացրել է ֆեդերացիայում: «Հիմա աշխատանք է տարվում: Առայժմ ես տեսնում եմ, որ բոլորն ուզում են ինձ օգնել»,-ասաց Եղիշե Մելիքյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930