Վարչապետի մամուլի քարտուղար, Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը
Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվական գրոհի ձևով։ Այս օրերին, երբ ադրբեջանական կողմն է ակտիվանում տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ երբ տեղեկատվական այդ արշավին միանում է օտարազգի կապիտալով ջերմոցներում աճեցված «ոսկե մանուկը», էլի ընկալելի է՝ խոսափող է, արտաբերում է իրեն փոխանցված տեքստը։ Բայց երբ Հայաստանը ղեկավարած անձն ինքն է հանդես գալիս փաստերի հետ չհամընկնող, անտրամաբանական հայտարարություններով ու մանիպուլյացիաներով, անխուսափելիորեն առաջանում են բազմաթիվ հարցեր։
Սարգսյանի նախօրեի մտքերը ոչ թե քաղաքական վերլուծություն էին, այլ հին ու մաշված ձայնապնակի կրկնություն։ Այդ թեզերը բազմիցս՝ հիմնավոր և փաստարկված կերպով, ջախջախվել են թե՛ 2018-2020 թթ․ սպառազինության ծավալների, թե՛ բանակի վերափոխման գործընթացների, և թե՛ պաշտպանական ոլորտում արդիականացման ուղղությամբ իրականացված համակարգային քայլերի համադրությամբ։ Այո՛, երկու ու կես տարում անհնար էր լրացնել երեք տասնամյակների բացը։ Բայց ռեֆլեքսիայի փոխարեն Սարգսյանը կրկին փորձ է անում պետության և բանակի վերաբերյալ ճառել ու սեփական տարիների անգործության ստվերը նետել այլոց վրա։
Ի դեպ, նախօրեին Հայաստանի դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը կամ ոչ հեռատեսության արդյունք է, կամ օտար օրակարգի սպասարկում։
Երրորդ տարբերակ պարզապես չկա։



















































Ուղերձ. 10 կետ փոխանցելի Նազելի Բաղդասարյանին:
1. Նոյեմբերի 9-ը ունի նկարագիր-անուն: Կամ ամաչում եք օգտագործել, կամ վախենում` երրորդ տարբերակ պարզապես չկա։
2. նիկոլական իշխանությունը Հայաստան չէ: Հայաստանը շատ ավելի մեծ է քան նիկոլական հիբրիդային համակարգը: Կամ գիտակցում եք, չեք բարձրաձայնում, կամ չգիտեք ու ոչ էլ կամենում եք իմանալ` երրորդ տարբերակ պարզապես չկա։
3. Այս օրերին է ադրբեջանական կողմն է ակտիվացել տեղեկատվական դաշտում, նպատակը ակնհայտ է․ ի առաջ 2026-ին, օժանդակել նիկոլին արտաբերել իրեն փոխանցված տեքստը սինխրոն կերպով։ Կամ Դուք այն սխեմայի մաս էք, կամ էլ վինտիկ` երրորդ տարբերակ պարզապես չկա:
4. Նախ, Սերժ Սարգսյանի նախօրեի մտքերը քաղաքական վերլուծություն էին ոչնիկոլականների համար: Ձեր խմբակիցներին դա անհետաքրքիր էր, որովհետև բոլորդ անխտիր դիպլոմակիր գիտունիկներ եք: Նաև, կան բաներ որոնք հին ու մաշված լինելուց ավելի են արժեքավորվում: Այս պարզ ճշմարտությունը թաքցնելը կամ միտումնավոր է (այդ դեպքում հանցանք է) կամ անհեռատես, տգետ լինելու հետևանք` երրորդ տարբերակ պարզապես չկա։
5. Սերժ Սարգսյանի բերած թեզերը ոչ բազմիցս և առավել ևս ‘հիմնավոր և փաստարկված կերպով’ չեն ջախջախվել։ Դուք նույնիսկ նման ‘հաղթանակի’ անունակ եք, անկարող: ‘Փռել ասֆալտին’, ‘բոլորին շինել’, իսկ հիմա երբ մոտենում է 2026-ը շատացրել եք հիբրիդային գեռբակալումները, կալանավորումները, այո, նիկոլականները վարժ եք: Կամ սպասում եք հրահանգներին, կամ գործում եք համահունչ Իլհամին` երրորդ տարբերակ պարզապես չկա։
6. Ոչ, երկու ու կես տարում հնարավոր էր լրացնել ‘երեք տասնամյակների’ բացը։ Այն որ դա անհնար էր Ձեր ռեժիմին, չի նշանակում, որ դա է ճշմարտություն: նիկոլականները հեռու են ճշմարտությունից` Ա.Հովհաննիսյանի #հաղթումենք-ը դեռ մեր ականջներումն է` Ձերը գուցե ոչ: Շտապ արխիվ ուղարկեցիք Ա.Քոչարյանի վերլուծությունը: Հասարակ ռեֆլեքսիայի հարց է. դպրոցում, ինստիտուտում տրամաբանության վարժանքներ չե՞ք ունեցել: Կամ քողարկում եք եղելությունը, կամ կաղում եք տրամաբանական եզրակացություն անելում, տիկին` երրորդ տարբերակ պարզապես չկա։
7. Այլոց վրա մեղքը նետելը նիկոլի գագաթնային մենաշնորհն է` խնդրում ենք, ազգովի խնդրում ենք, նրա ճառային հմտության ցցուն բովանդակությունը չնսեմացնել: նիկոլը պատմության մեջ գրանցվելու է որպես աննման, անախադեպ գանգատվող, անհեռատես, անունակ, անկարող, անհայրենիք վարչապետ: Աշխարհը (օտար` հեռու և մոտիկ) խնդում է վրան: Կամ դուք` նիկոլականները, խելքի գալով շուտով կորոշեք, որ բոլա-հերիք ա ու ամբողջ թիմով կընդունեք արած չարիքը, կամ պետականության բոլոր սյուները քանդելու հետևանքում կտուրը կընկնի ու վերջ տա և հայրենիքին և պետությանը` երրորդ տարբերակ պարզապես չկա։
8. Ամեն հայ մեծ գին ունի Հայաստանի շարունակելիության համար: Ես փորձում եմ Ձեզ ներկայացնել այն ինչ Դուք շարադրել եք այս տեքստում: Բովանդակությունը անհիմնավորված, սխալ, փաստերով չապահովված… Չէ որ Դուք կարող եք ներկայանալ ավելի քան այդ բառակույտով: Կամ կսթափվեք, կամ կշարունակեք անկումը նաև մասնագիտական` երրորդ տարբերակ պարզապես չկա։
9. Առնվազն երեխայություն է, Ձեր կողմից չհասկանալը, որ Ս. Սարգսյանի պետության և բանակի վերաբերյալ ‘ճառելը’ ավելի ընդունելի է խելացի լսողի համար, քանի որ նա ունի հաղթանակելու ռազմական փորձ: Երեխայություն կամ հուսահատի համառություն է Ձեր աղավաղումը` երրորդ տարբերակ պարզապես չկա։
10. Ի դեպ, նախօրեին նիկոլի (ոչ Հայաստանի) դեմ հրապարակայնորեն ցուցմունք տալը ոչ հեռատեսության արդյունք է։ Այ այստեղ Դուք իրավացի եք` անհեռատեսություն է նիկոլի դեմ բան ասելը` ԱԱԾ-ն վերածվել է ՎԱԾ` վարչապետի անվտանգության ծառաներիություն` իրողության այլ տարբերակ պարզապես չկա։