Դատախազությունը, 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, պետությանը կամ համայնքին է վերադարձրել 15 միլիոն 545 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 5 միլիարդ 947 միլիոն դրամ արժեքով գույք և դրամական միջոց: Դրանցից 5 միլիարդ 697 միլիոն դրամը գույքերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների հանրագումարն է, մնացածը՝ դրամական միջոցները:
Մասնավորապես՝
- Երևան քաղաքում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 4 միլիարդ 621 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով6376 հա մակերեսով հողամասերի և 572.6 քմ մակերեսով շինությունների նկատմամբ:
Երևան քաղաքում պետությանը վերադարձված հողատարածքներից 5-ը գտնվում են Նորք-Մարաշ, Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում, մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում, երկուսը՝ Երևան քաղաքի Ղափանցյան 59 և 59/11 հասցեներում:
- Մարզերում Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել 557 միլիոն 675 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով2624 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:
Մարզերում պետությանը վերադարձված 5 հողատարածքները գտնվում են Ծաղկաձոր քաղաքում, մնացած գույքերը՝ Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերում:
Կարդացեք նաև
- Համայնքների սեփականության իրավունքն է գրանցվել 20 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով9 հա մակերեսով հողամասերի նկատմամբ:
- Համայնքի տիրապետմանն են վերադարձվել 290 միլիոն 307 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով0275 հա մակերեսով հողամասեր:
- Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման է ենթակա 248 միլիոն 970 հազար դրամ, որից 110 միլիոն 642 հազար դրամը փոխանցվել է Վերականգնված միջոցների միասնական հաշվին, իսկ 138 միլիոն 328 հազար դրամի մասով դատական ակտերը հարկադիր կատարման փուլում են:
Դատախազական ակտերի հիման վրա՝ համայնքներին են վերադարձվել՝
- 3 մանկապարտեզ,
- 1 մարզադաշտ,
- բնության 1 հուշարձան,
- 2 պուրակ,
- 209 միլիոն 159 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով5 հա մակերեսով հողամաս:
Այսպիսով, 2025 թվականի 10 ամիսների ընթացքում դատական ակտերի հիման վրա՝ պետությանը կամ համայնքներին է վերադարձվել 40 անշարժ գույք (2024 թվականին՝ 18 անշարժ գույք) (30 գույքի վերաբերյալ առկա են սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, 10 գույքի վերաբերյալ՝ իրավունքի դադարեցման և համայնքի տիրապետմանը վերադարձնելու վերաբերյալ ակտեր):
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ


















































