«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը Վաչե Վարդանյանն է։ Ծնվել է Երևանում՝ 1999 թվականին։ 44-օրյա պատերազմից օրեր անց որոշել է մեկնել Արցախ՝ այնտեղ ապրելու։ Արցախ տեղափոխվելը համարում է իր կյանքի լավագույն որոշումը։
Օգնել է մեր սահմանին կանգնած զինվորներին, գյուղերում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել, այդ թվում՝ արցախցի փոքրիկների համար։ Հիմնել է «Խօխա» կենտրոնը, որը բռնի տեղահանումից հետո վերաբացվել է Երևանում։
Այնուհետև որոշել է պատերազմում զոհվածների ընտանիքներին օգնել` ստեղծելով «Հայորդի» բարեգործական հիմնադրամը։ Նրա նպատակն է, որպեսզի հինգ-տասը տարի հետո այդ երեխաները հպարտությամբ ասեն, որ իրենց հայրերը կյանքը նվիրել են հանուն Արցախի ու, որ իրենց գնահատված ու սիրված զգան։
Արցախը Վաչեին շատ բան է տվել՝ սեր, համբերություն, ուժ։ Նաև շատ դժվարությունների է ստիպված եղել բախվել, բայց ամեն ինչ հաղթահարել է Արցախի հողի սիրո շնորհիվ։
Կարդացեք նաև
Արցախի հեռուստատեսություն


















































