Լրահոս
Օրվա լրահոսը

Այս իշխանությունները բանտարկում են մարդկանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն. Հենրիխ Դանիելյան

Նոյեմբեր 13,2025 22:44

Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում ի թիվս այլոց նաեւ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն էր:

Դատարանը Մասիս Մելքոնյանի նախագահությամբ քննում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակ Նարեկ Սամսոնյանին  կալանավորելու միջնորդությունը:

«Այսօրվա Հայաստանում ըստ Ալեն Սիմոնյանի եւ ՔՊ-ականների՝ ընդդիմադիրների չսպանվելը մեծ հերոսությո՞ւն է: Իսկ Մանվել Գրիգորյանը, եւ այլ մարդիկ, որոնք բանտում մահացել ե՞ն, սրբազանները, որ հիվանդություններով պահվում են բանտում եւ տասնյակ այլ քաղաքացիներ, որոնք անհամատեղելի հիվանդություններ ունեն  կալանքի հետ: Այս իշխանությունները բանտարկում են մարդկանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիխ Դանիելյանը:

Նա նշեց, որ իշխանության լեգիտիմ փոփոխության միակ հնարավորությունը իմպիչմենտն է, թեեւ իրենց վարչապետի թեկնածուն եւս բանտարկված է

Տեսանյութն՝ ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930