Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԷՑ-ի պարզաբանումը էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի նշանակման գործընթացի վերաբերյալ

Նոյեմբեր 14,2025 15:42

Պարզաբանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի նշանակման գործընթացի վերաբերյալ

Ս․թ․ նոյեմբերի 12-ի «Տաշիր կապիտալ» ընկերության փաստաբան Տիգրան Հայրապետյանի կողմից ներկայացված հաղորդման մասով՝ այն է, իբր ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը«ընթացակարգի բացահայտ անտեսմամբ» է նշանակվել.

Ընկերությունը հայտնում է, որ վերոնշյալ պնդումը ամբողջովին չի համապատասխանում իրականությանը։

Ընկերությունը տեղեկացնում է, որ «ՀԷՑ» ՓԲԸ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի նշանակումը իրականացվել է գործող իրավակարգավորումների խիստ պահպանմամբ, մասնավորապես՝

Վերոգրյալ հաղորդմամբ մատնանշվող ՀՀ ՀԾԿՀ 25․05․2016թ․ 125-Ա որոշումը, որպես ի կատարումն այդ որոշման ընդունման պահին թիվ 0092 լիցենզիայի գործող պայմանների 4․36-րդ կետի, բացառապես Ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչներին համաձայնեցում տալու մասին որոշում է, այլ կերպ ասած՝ Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված չափորոշիչների հաստատում է։

Մինչդեռ, ՀՀ ՀԾԿՀ 21․12․2018թ․ 747-Ա որոշմամբ հաստատվել է թիվ 0092 լիցենզիայի պայմանների նոր խմբագրությունը, որի 28-րդ կետի համաձայն «Լիցենզավորված անձի ղեկավար աշխատողները (տնօրինությունը) պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված չափորոշիչներին»։

Ըստ այդմ, ներկայումս գործող կարգավորման տիրույթում՝ թիվ 0092 լիցենզիայի պայմաններով սահմանվում է ոչ թե Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ իր ղեկավար աշխատողների կազմին ներկայացվող չափորոշիչները համաձայնեցնելու կարգ, այլ ուղղակիորեն նախատեսվում է, որ Ընկերության ղեկավար աշխատողների կազմին ներկայացվող չափորոշիչները սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

Ելնելով վերոգրյալից՝ հարկ է փաստել, որ թիվ 0092 լիցենզիայի ներկայումս գործող պայմանների համատեքստում Հանձնաժողովի կողմից առ այսօր չի կայացվել Ընկերության ղեկավար աշխատողների չափորոշիչները սահմանելու մասին համապատասխան որոշում, իսկ 125- Ա որոշումը ամբողջությամբ չի համապատասխանում և չի բխում գործող լիցենզիայի քննարկվող դրույթի տրամաբանությունից, ուստի չի կարող քննարկման և/կամ կիրարկման առարկա դառնալ։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ Օրենքի համաձայն՝ քննարկվող ակտերի միջև կոլիզիան կարգավորվում է՝ ղեկավարվելով ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերով. տվյալ դեպքում ավելի ուշ ուժի մեջ է մտել վերոգրյալ թիվ 747-Ա որոշումը։

Կարևոր է արձանագրել նաև, որ Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի շուրջ 25 տարվա աշխատանքային գործունեությունն առնչվում է բացառապես ֆինանսական ոլորտին (ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և այլն)։

«ՀԷՑ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930