Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ պիտի աներ պարոն Պետրոսյանը նշված խախտումները հայտնաբերելու դեպքում, կոծկե՞ր դրանք»․ ՀԾԿՀ ներկայացուցիչ

Նոյեմբեր 17,2025 15:44

«Վարչական վարույթը հարուցվել է լիազոր մարմնի ներկայացված հաղորդման հիման վրա, որում մատնանշվել են էլեկտրաէներգետիկական համակարգերում այնպիսի հնարավոր խախտումների մասին, որոնք առերևույթ վկայում են համակարգի անվտանգությունը, հուսալիությունը վտանգելու մասին, սպառողների իրավունքները, լիցենզիայի պայմանները կոպիտ խախտելու մասին»,- «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարեց ՀԾԿՀ Ֆինանսատեխնիկական և դիմումների քննարկման վարչության պետ Մերի Ղազարյանը։

Անդրադառնալով այն փաստի վիճարկմանը, որ վարույթում ընդամենը երկու-երեք կետով է անդրադարձ կատարվել հաղորդմանը՝ նա նշեց․ «Այդպես չէ․ ներառվել են ինչպես հավելագրումները և հանցավոր միջամտությունը հաշվիչների, այնպես էլ որակի ցուցանիշները, միացումները, գնումների, մրցույթների իրականացման գործընթացները՝ ներդրումների կիրառմամբ, ոչ հավաստի տեղեկատվության ներկայացումը։ Այսպես որ թվարկեմ, հաստատ երկուսից ավելի է լինելու»։

Ըստ նրա՝ կողմերի պնդումները առ այն, որ ամբողջ վարույթը կառուցված է բացառապես ժամանակավոր կառավարչի ներկայացրած խախտումների վերաբերյալ տեղեկությունների վրա, չի համապատասխանում իրականությանը․ «Քննարկման ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները բազմիցս հայտարարել են, որ անկախ այն հանգամանքից, որ հանձնաժողովն օրենքի ուժով լիովին իրավասու էր կառավարչի ներկայացրած տեղեկությունները համարել հավաստի, վարույթի շրջանակում յուրաքանչյուր խախտում հաստատվել է բացառապես դա հիմնավորող փաստական տվյալներով և իր կողմից կատարված մոնիտորինգի արդյունքներով։ Առնվազն տարակուսելի է կողմի պնդումն առ այն, որ ժամանակավոր կառավարիչը, հայտնաբերելով խախտումները, դիմել է հանձնաժողովին։ Ժամանակավոր կառավարիչը՝ որպես օրենքով ընկերության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող, կոչված է ապահովելու բնականոն աշխատանքը, իրականացնելու ճգնաժամային կառավարում, վեր հանելու խնդիրներն ու խախտումները։ Հարց է առաջանում՝ ի՞նչ պիտի աներ պարոն Պետրոսյանը նշված խախտումները հայտնաբերելու դեպքում, կոծկե՞ր դրանք։ Արդյոք դա՞ էր պահանջում ընկերության լավագույն շահը»։

Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930