Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՊԵԿ-ն առաջին անգամ նախագահել է Սևծովյան տնտեսական համագործակցության Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը

Նոյեմբեր 25,2025 12:52

Պետական եկամուտների կոմիտեում առցանց ձևաչափով անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի նիստը, որի նախագահությունն առաջիկա երկու տարով ստանձնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Նիստը նախագահել է ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանը։ Նիստին մասնակցել են ՍԾՏՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների պատվիրակությունները, ինչպես նաև ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարությունը (PERMIS)։

Նիստի մեկնարկին մասնակիցները հաստատել են օրակարգը, որից հետո ներկայացվել է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մաքսային ոլորտին վերաբերող որոշումների և առաջարկությունների իրականացման ընթացքը։

Որպես համակարգող երկիր Հայաստանը նիստին ներկայացրել է Մաքսային հարցերի աշխատանքային խմբի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի Գործողությունների ծրագիրը, որը հավանության է արժանացել աշխատանքային խմբի կողմից։ Փաստաթուղթը ներառում է տարածաշրջանային մաքսային համագործակցության խորացման, առևտրի և տարանցման դյուրացման, կարողությունների զարգացման, ապօրինի առևտրի դեմ պայքարի, թվային փոխակերպման և նորարարության, ինչպես նաև մաքսային օրենսդրության ու ընթացակարգերի ներդաշնակեցման առաջնահերթություններին համապատասխան գործողությունների ծրագիր։

Քննարկման ընթացքում անդամ երկրները ներկայացրել են տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացված բարեփոխումների վերաբերյալ՝ մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման և պարզեցման, ապրանքների բացթողման ժամանակի ուսումնասիրության, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում մաքսային գործառնությունների բարելավման ուղղությամբ։ ՊԵԿ ներկայացուցիչները ներկայացրել են համապատասխան զեկույցներ նախանշված թեմաների շրջանակում։

Նիստի ավարտին ներկայացված զեկույցը ստացել է մասնակցող կողմերի հավանությունը։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930