Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևոր է շարունակել նույն տեմպով և հասնել համակարգային, խորքային փոփոխությունների. Մանթաշյանց գործարարների ակումբի անդրադարձը՝ ՊԵԿ-ի նոր մոտեցումներին

Մարտ 20,2026 18:01 Share

ՀՀ կառավարությունը կարևոր քայլ կատարեց բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ՝ հավանություն տալով Քրեական օրենսգրքի փոփոխությանը։

Առաջարկվող փոփոխությամբ՝ 290-րդ հոդվածով սահմանված «խոշոր չափը» 10 մլն դրամից բարձրացվում է՝ մինչև 30 մլն դրամ մեկ հարկային տարվա ընթացքում, կամ 45 մլն դրամ՝ երկու հաջորդական հարկային տարիների համար։

Այս ամենի հետ մեկտեղ՝ Պետական եկամուտների կոմիտեում խոսվում է ավելի «մարդակենտրոն» մոտեցման մասին, որի շրջանակում՝

որոշ դեպքերում նախքան պատժամիջոց կիրառելը կարող է իրականացվել պարզաբանում / հաղորդակցություն բիզնեսի հետ

և արդեն տուգանքից հետո՝ հետադարձ կապ, հավաքում բիզնեսից

Սա երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրի մասամբ լուծումն է։

«Մանթաշյանց» գործարարների ակումբը ողջունում է այս որոշումը՝ որպես պետություն–բիզնես համագործակցության արդյունք։ Այս փոփոխությունը չէր կարող իրականություն դառնալ առանց գործարար համայնքի հետևողական բարձրաձայնումների և կառուցողական երկխոսության պետական մարմինների հետ։

Մասնավորապես, բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, ինչպես նաև գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում արձանագրվեց առաջընթաց։

Այնուամենայնիվ, սա դեռ վերջնական լուծում չէ։

Գործող մոտեցմամբ՝ խոշոր չափը սահմանվում է միայն ֆիքսված գումարով, ինչը ոչ միշտ է արտացոլում բիզնեսի իրական չափերն ու ռիսկերը։ Օրինակ՝ միլիարդավոր շրջանառություն ունեցող ընկերության համար 30 մլն դրամը չի կարող համարժեք հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության համար։

Կարծում ենք, որ ավելի արդար և արդյունավետ համակարգի համար անհրաժեշտ է, որպեսզի «խոշոր» կամ «առանձնապես խոշոր» չափերը սահմանվեն ոչ միայն գումարային շեմով, այլ նաև՝ տնտեսվարողի շրջանառության և հաշվարկված հարկերի համադրությամբ։

Սա կնպաստի՝

ավելի թափանցիկ և կանխատեսելի միջավայրի ձևավորմանը

վարչարարության արդարացմանը

խոշոր ներդրումների խթանմանը Հայաստանում

Հիմա կարևոր է շարունակել նույն տեմպով և հասնել համակարգային, խորքային փոփոխությունների։

«Մանթաշյանց» գործարարների ակումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031