Լրահոս
Օրվա լրահոսը

Եկե՛ք և ձեր ներկայությամբ փաստե՛ք, որ Հայ Եկեղեցին անառիկ է․ հայտարարություն

Դեկտեմբեր 06,2025 09:50

Հայրենակիցնե՛ր, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավո՛ր զավակներ:

Այլևս կասկած չկա՝ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հատել է բարոյականության, ազգային արժանապատվության և պետականության բոլոր կարմիր գծերը և մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին՝ վերածվելով բացահայտ թշնամանքի։

Օդում կախված տեղեկություններով՝ իշխանական կուլիսներում մշակվում է հերթական ստոր դավադրությունը։ Մտավախություն կա, որ Մարսելից հովվապետական այցից վերադարձող Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։

Նպատակը մեկն է՝ ամեն գնով խափանել դեկտեմբերի 10-12-ը կայանալիք Եպիսկոպոսաց ժողովը, որտեղ քննարկվելու են ազգի համար ճակատագրական հարցեր։ Սա ուղիղ հարված է մեր հոգևոր անվտանգությանը և ազգային միասնության և անսասանության վերջին ամրոցին։

Ժամանակն է սթափվելու և տեր կանգնելու մեր Սրբություններին։ Հայոց Հայրապետի թիկունքին պետք է կանգնած լինի ողջ հավատացյալ ժողովուրդը և ազգային ուժերը:

Հավաքվում ենք այսօր՝ ժամը 20։00-ին «Զվարթնոց» օդանավակայանի VIP սրահի դիմաց:

Կոչ ենք անում բոլոր արժանապատիվ հայորդիներին, մտավորականներին, հասարակական գործիչներին և մտահոգ քաղաքացիներին՝ գալ և դիմավորել Վեհափառ Հայրապետին։ Մենք պետք է ի ցույց դնենք մեր միասնականությունը և թույլ չտանք, որ պիղծ ձեռքերը դիպչեն Հայոց Վեհափառին։

Եկե՛ք և ձեր ներկայությամբ փաստե՛ք, որ Հայ Եկեղեցին անառիկ է, իսկ նրա դեմ ոտնձգություն անողները պատասխան են տալու պատմության և ժողովրդի առջև։

Աստված պահապան Հայոց Եկեղեցուն և մեր Ազգին։

ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031