Բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկների համար Դուբայի ռինգն առայժմ հաջողակ է։ Հերթական օրը կրկին հաղթական էր մեր տղաների համար։
Արթուր Բազեյանից հետո Վախթանգ Հարությունյանը բացահայտ առավելությամբ շարքից հանեց հնդիկ Կումար Անկիթին, իսկ երեկոյան մրցահերթում Դավիթ Եգորյանը միավորներով առավելության հասավ Անդրե Ֆրանցիսի նկատմամբ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































