Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Դուբայում Ժիրայր Սարգսյանը ժամանակից շուտ հաղթանակ տարավ, իսկ Արարատ Հարությունյանը լքեց պայքարը

Դեկտեմբեր 08,2025 09:57

Դուբայում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության չորրորդ մրցումային օրը Հայաստանի հավաքականը առաջին կորուստն ունեցավ։

Երեկոյան մրցահերթում 71 կգ քաշային Արարատ Հարությունյանը երկրորդ մենամարտում ուժերը չափեց ղազախստանցի Աբլահան Յուսուպովի հետ եւ չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ։ Արդյունքում մեր մարզիկը պարտվեց։ Դա Հայաստանի հավաքականի առաջին կորուստն էր աշխարհի առաջնությունում։

Իսկ ավելի վաղ Ժիրայր Սարգսյանը 57 կգ քաշային կարգում երկու ռաունդ մեծ առավելություն ձեռք բերելով Հասան Բեն Շեյխի նկատմամբ՝ երրորդ ռաունդում երեք անգամ նոկաուտի ենթարկեց մրցակցին ու ժամանակից շուտ հաղթանակ տարավ։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031