Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 2-ին Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, Գյումրու զինվորական թաղամասի բնակիչ, 3-րդ դասարանի աշակերտ Տ․Ն․-ն։
Նրա մոտ ախտորոշվել է «գլխի մազածածկ մակերեսի պատռված, արյունահոսող վերք»։ Ընդունված կարգի համաձայն՝ հիվանդանոցից դեպքի մասին տեղյակ են պահել ոստիկանությանը՝ ահազանգելով Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն։
Տուժած պատանին ոստիկաններին հայտնել է, որ զինվորական թաղամասի շենքերից մեկի բակում գտնվելիս՝ 3-րդ հարկից անհայտ մի անձ քար է նետել իր ուղղությամբ։
Ավագ համայնքային ոստիկան Ալեքսանյանը՝ օպերատիվ խմբով, մեկնել է դեպքի վայր՝ պարզելով, որ այդ բնակարանի պատուհանից քար նետողը ՌԴ քաղաքացի Ա․ Ս․-ն է, նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ։ Երկու պատանիներն էլ ռազմաբազայի զինծառայողների երեխաներ են։
Կարդացեք նաև
Տուժած երեխայի հայրը՝ Ռ․, Ն․-ն, որը պայմանագրային զինծառայող է, նույնաբովանդակ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։
Միջադեպը քննվում է Շիրակի մարզի քննչական բաժնում։


















































