Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

«Ազատություն հայ ռազմագերիներին». բողոքի ցույց Բեռլինում՝ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ

Դեկտեմբեր 09,2025 21:44

«Ազատություն հայ ռազմագերիներին»,- այս կոչերով բողոքի ցույց անցկացվեց Բեռլինում՝ Գերմանիայի կանցլերի գրասենյակի դիմաց՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ։

Նշենք, որ այս պահին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Բեռլինում։

Տասնյակ ցուցարարներ Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկարներով պաստառներով Գերմանիայի կանցլերի գրասենյակի շենքի առաջ են։

Նրանք պահանջում են Բաքվում գտնվող բոլոր հայ պատանդների և ռազմագերիների անհապաղ ազատ արձակում, Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում և նրանց հետապնդումների դադարեցում, խոսքի ազատության ապահովում՝ որպես սահմանադրական իրավունք, Հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումների դադարեցում, պետություն և եկեղեցի սահմանադրական բաժանման հարգում, բոլոր ձերբակալված արքեպիսկոպոսների և հոգևորականների ազատ արձակում, Հայաստանում բոլոր «գրավված» եկեղեցիների ազատագրում և դրանց վերադարձ իրենց օրինական տիրոջը՝ Հայ առաքելական եկեղեցուն, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և դատական ​​համակարգի կողմից ընդդիմության անդամների նկատմամբ ճնշումների դադարեցում, Լեռնային Ղարաբաղից/Արցախից բռնի տեղահանված հայերի իրավունքների հարգում:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031