Դեկտեմբերի 9-ի երեկոյան մրցահերթը հաջող անցավ բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնության մասնակից Հայաստանի ազգային հավաքականի անդամների համար։
Պայքարի մեջ ներգրավված մեր երկու բռնցքամարտիկներ էլ հաղթահարեցին 1/8 եզրափակիչ փուլը եւ անցան քառորդ եզրափակիչ։
51 կգ քաշային կարգում Ռուդոլֆ Գարբոյանը միավորներով առավելության հասավ պորտուգալացի մրցակցի նկատմամբ։ Իսկ ահա 57 կգ քաշային ժիրայր Սարգսյանը կրկին փայլեց՝ տանելով ժամանակից շուտ իր երկրորդ հաղթանակը։ Այս անգամ նա հենց առաջին ռաունդում նոկաուտի ենթարկեց Մավրիտանիայի ներկայացուցիչ Նիվեն Չեմբենին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































