Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում առաջատարը հիմա համարում է ՀՀ-ին. Արամ Սարգսյան

Դեկտեմբեր 09,2025 23:50

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է.

«Թրամփը Հայաստանի հետ ստորագրեց փոխըմբռնման երեք հուշագրեր, որոնք նախանշում են ՀՀ-ի դերը որպես տարածաշրջանային առաջատար։ Նման տեսակետ է ասել այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Բանալի բառը, վստահ եմ` «առաջատարն» է…

Դիվանագիտական լեզվով ասվածից  ավելի ուղիղ և կոնկրետ ասելը անհնարին է։

ԱՄՆ-ը ցանկացած տարածաշրջանում հենվում է այն երկրի վրա, որին համարում է առաջատար, և դա բնական է։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը հենվում է Իսրայելի վրա, քանի որ ժամանակին նրան առաջատար ճանաչեց։ Մեր տարածաշրջանում առաջատարը հիմա համարում են ՀՀ-ին, և  ես բազմաթիվ անգամներ հարցազրույցներումս  պնդել եմ, որ Կենտրոնական Ասիայից ԵՄ գնացող էներգետիկ և տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ԱՄՆ իրականացնելու է ՀՀ֊ում, քանի որ ՀՀ և ԱՄՆ շահերը համընկնում են, և մենք համաձայնել ենք միջոցների համատեղ շահագործմանը, հետևաբար մենք ենք  այս տարածաշրջանի ԱՄՆ հիմնական հենարանը…

Հ.Գ. «Ռուսին հանում են, որ թուրքին  բերեն» պնդման կողմնակիցներին ասեմ, որ ԱՄՆ-ը   հանում է և ռուսին և թուրքին, քանի որ նրանց շահերը նույնն են, իրենք մինչև 2025֊ի օգոստոսի 8֊ը բազմաթիվ անգամներ, իրար հերթ չտալով, դա պնդել են և ՀՀ հանրությունը դրան լավ տեղյակ է։

Ի տարբերություն ռուս-թուրքական առաջարկի` ԱՄՆ-ը առաջարկում է կիսահաղորդիչների արտադրություն, Կապսուլային ատոմակայաններ և TRIPP ը որպես Միջին միջանցքի հենման կետ ու…

Ու փառք Տիրոջը…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031