Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նիստին մի շարք որոշումներ են ստորագրվել

Դեկտեմբեր 12,2025 15:20

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում դեկտեմբերի 11-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 52-րդ նիստին։ Նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ղեկավարների գլխավորությամբ։

Միավորված կոլեգիայի նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել է 26 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, տեղեկատվության փոխանակման ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայություններում տեխնիկական աջակցության գործարկմանը, տեսչական և զննման համալիրի կիրառմամբ ստացված էտալոնային լուսանկարների ընդհանուր պահոցի հայեցակարգի ստեղծման և ընդհանուր պահոցի միջոցով տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագրի նախագծին։ Ընդունվել են նաև որոշումներ առանց բացթողումը հավաստող փաստաթղթերի ապրանքների մաքսային տարածքում գտնվելու, միջազգային փոստային առաքանիներով առաքվող ապրանքների ոչ ինտրուզիվ սարքավորումների կիրառմամբ մաքսային հսկողություն իրականացնելու պրակտիկայի, ինչպես նաև ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան որոշ ապրանքների դասակարգման վերաբերյալ։

Քննարկվել և ստորագրվել են ռիսկերի միասնական արժեքային ցուցիչներին և դրանց կիրառմամբ ապրանքների մաքսային հայտարարագրման մոնիթորինգի արդյունքներին առնչվող որոշումներ։

Նիստի ընթացքում քննարկվել և հաստատվել են ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 2025թ․ աշխատանքային ծրագրի կատարման արդյունքներն ու հաստատվել է 2026թ․ աշխատանքային ծրագիրը։ Հաստատվել են նաև Միավորված կոլեգիային կից գործող 10 աշխատանքային խմբերի 2026թ․ ծրագրերը։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 53-րդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ 2026 թվականի առաջին եռամսյակում։

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031