«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» շարժմանը:
Մենք փորձեցինք տեղեկությունը ճշտել շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանից, որը հաստատեց մեր տեղեկությունները:
«Այո՛, Գրիշա Թամրազյանը միացել է «Մեր ձևով» ժողովրդական շարժմանը։ Դուք գիտեք, որ մեր շարժումը Հայաստանի ամենաարագ զարգացող շարժումն է, և ամեն օր մեզ են միանում հարյուրավոր քաղաքացիներ, որոնք կիսում են մեր գաղափարները։ Նրանց թվում են նաև պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից։ Շարժման մասնակիցների թիվը հատել է 13 հազարը»,-նշեց մեր զրուցակիցը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


















































