Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը հիմա խաղաղության պայմանագիր կնքելուն ավելի մոտ են, քան երբևէ. Էրդողան

Դեկտեմբեր 16,2025 22:33

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացված դեսպանների 16-րդ համաժողովում։ Նա անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։

Էրդողանը մասնավորապես նշել է. «Տարիներ շարունակ խաղաղությանը կարոտ մնացած Հարավային Կովկասն այսօր պատմական ժամանակաշրջան է ապրում։ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելուն հիմա ավելի մոտ են, քան երբևէ։ Այս գործընթացին զուգահեռ, Ադրբեջանի հետ երկխոսությամբ, մենք էլ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեր գործընթացը»։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ 2026-ի տարեսկզբից այդ ուղղությամբ կձեռնարկվեն խորհրդանշական քայլեր։

 

Աղբյուր՝  Ermenihaber.am/TRT Haber

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031