Հայկական արմատներով ամերիկացի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին ու շվեյցարացի Ռոժե Ֆեդերերը կմասնակցեն թենիսի Australian Open-ի բացման արարողությանը։
Այս մասին տեղեկացնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունենալու հունվարի 17-ին, իսկ հաջորդ օրը կմեկնարկեն Ավստրալիայի բաց առաջնության հիմնական մրցումները։
Հայտնի է, որ բացման արարողությանը կմասնակցեն նաեւ ավստրալացիներ Պատրիկ Ռաֆթերը եւ Լլեյթոն Հյուիթը։ Նրանք Աղասիի եւ Ֆեդերերի հետ միասին կանցկացնեն Աշխարհի առաջին ռակետների ճակատամարտը։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































