Լրահոս
Օրվա լրահոսը

«Քննարկեցինք գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտներում համագործակցության հեռանկարները». Պապոյանը հանդիպել է Եգիպտոսի գյուղատնտեսության նախարարի հետ

Դեկտեմբեր 22,2025 17:37

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրում է.

Աշխատանքային այցով գտնվում եմ Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում։ Այցի շրջանակում հանդիպեցի գործընկերոջս՝ գյուղատնտեսության նախարար Ալաա Ֆարուկի հետ։

Քննարկեցինք գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտներում համագործակցության հեռանկարները, մասնավորապես՝ Հայաստանում սննդի և խմիչքների արտադրական հզորությունների ընդլայնմանն ուղղված ներդրումային հնարավորությունները՝ տեղական հումքի օգտագործմամբ և արտահանմամբ դեպի Եգիպտոս և երրորդ երկրների շուկաներ։

Որպես համագործակցության այլ հեռանկարային ուղղություն՝ ընդգծվել է գյուղատնտեսության զարգացումը ջրասակավ և ոչ ոռոգվող պայմաններում։

Հանդիպման ավարտին նախարար Ֆարուկին հրավիրեցի մասնակցելու 2026 թվականին նախատեսվող «Խաղաղության խաչմերուկ» ներդրումային գագաթնաժողովին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031