Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջապահական համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է». Անահիտ Ավանեսյանը` ՌԴ առողջապահության նախարարության եւ ԵԱՏՄ հանդիպմանը

Դեկտեմբեր 25,2025 22:40

Նախարար Անահիտ Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ՌԴ առողջապահության նախարարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված  «Առողջապահության թվայնացումը ԵԱՏՄ անդամ պետություններում» թեմայով հանդիպմանը:

Ողջունելով Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին, մյուս գործընկերներին` նախարարը շեշտել է, որ ոլորտում թվայնացման գործընթացը  պարզապես տեխնոլոգիական մարտահրավեր չէ, այլ մեր քաղաքացիների անվտանգության և բարեկեցության հիմք:

«Առավել ևս առողջապահական համընդհանուր ապահովագրության ներդրմանն ընդառաջ առողջապահության թվայնացումը խիստ կարևոր է. այն ապահովագրական համակարգի ներդրման և անխափան գործարկման հիմքն է»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը գործընկերներին է ներկայացրել թվայնացման ոլորտում վերջին ձեռքբերումները` անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսի դուրսգրմանը, հեռաբժշկության զարգացման հեռանկարներին:

Ապագայի առողջապահությունը բոլորին հասանելի դարձնելու նպատակով` գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել Անահիտ Ավանեսյանը:

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031