«Հայաստան» խմբակցությունից առանձնացած անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը հաջորդ գումարման խորհրդարանում չի առաջադրվի։ «Փաստինֆոյի» հետ զրույցում Նազարյանը նշեց, որ ներկայում որևէ կուսակցության ցուցակով առաջադրվելու մտադրություն չունի։
«Դժվար է մի քանի բառով բացատրել, թե ինչու, բայց այս պահին առաջադրվելու մտադրություն չունեմ»,– ասաց նա։
Դիտարկմանը, թե շատերը ենթադրում էին, որ նա կարող է առաջադրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, Նազարյանը պատասխանեց, որ նման ցանկություն չի ունեցել և այդ տարբերակը նույնիսկ չի քննարկել։
Հարցին, թե ինչով է մտադիր զբաղվել հետագայում, Նազարյանը պատասխանեց. «Չգիտեմ, անկեղծ չգիտեմ։ Այս պահին ուղեղս այնքան հոգնած է, որ անգամ չգիտեմ՝ ինչով եմ ուզում զբաղվել»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը 1995–1999 և 2006–2010 թվականներին աշխատել է «Հայք» օրաթերթում՝ որպես լրագրող, պատասխանատու քարտուղար, խմբագիր և գլխավոր խմբագիր։ 1999–2006թթ. ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի միջազգային բաժինը։ 2011–2021թթ. եղել է Top-News.am լրատվական կայքի գլխավոր խմբագիրը, իսկ 2017–2021թթ.՝ «Նեոպրեսս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը։ Նա նաև «Այլընտրանքային նախագծեր խմբի» հիմնադիր անդամ է


















































