Շինծու մեղադրանքներով Բաքվի բանտում ապօրինաբար պահվող արցախցի բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ այսօր նախատեսված քրեական դատավարությունը հետաձգվել է։ Այս մասին հայտնել է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ նիստը հետաձգվել է Վարդանյանի առողջական խնդիրների պատճառով։ Դատարանը բավարարել է փաստաբանի միջնորդությունը և դատական նիստը հետաձգեց մինչև դեկտեմբերի 30-ը։
«Փաստինֆո»

















































