Կառավարությունը պատրաստվում է Թուրքիայի հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիների՝ Հայաստան այցելության մուտքի արտոնագրի տրամադրումն անվճար դարձնել։ Նախագիծը գործադիրի գրավոր քվեարկության հարցերում է ընդգրկված։
ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԱՅԼ (ԶՐՈՅԱԿԱՆ) ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
1.Փոխադարձության հիման վրա սահմանել, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագիր կրող քաղաքացիներին «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետի «ա» ենթակետի 2-րդ պարբերությամբ և 15-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված՝ մինչև 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով E-VISA էլեկտրոնային համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետություն այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափը զրո է:
Կարդացեք նաև
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թ. հունվարի 1-ից:


















































