«Սա հակասահմանադրական, հակականոնական, հակաբարոյական և հակազգային եմ համարում»,- Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի բակում Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Արցախ Միության հիմնադիր նախագահ, Արցախի հանրապետության նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ եկեղեցու «բարենորոգման» ճանապարհային քարտեզի մասին հայտարարության տեքստը ստորագրած Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսներին գործողություններին։
Հարցին՝ ի՞նչ նորություն կա նրանից, որ արցախահայերը դիմել էին Վեհափառին, որ Արցախի թեմի նոր առաջնորդ նշանակի, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Մեր դիմումից դեռ նորություն չկա, հույս ունեմ, որ Վեհափառը համապատասխան որոշումները կկայացնի, և դրան զուգահեռ՝ պետք է նաև թափանցիկ ու արդյունավետ գործընթաց լինի, որ եկեղեցում եղած խնդիրները վերհանվեն ու հասցեագրվեն, որ որևէ մեկը՝ հատկապես իշխանությունները, չփորձեն նմանատիպ հարցերը շահարկել, բայց այդ հարցերը պետք է եկեղեցու ներսում լուծվեն»։
Հարցին՝ հանդիպե՞լ է Տեր Վրթանեսին, որը նույնպես Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների շարքում է, Արտակ Բեգլարյանը պատասխանեց․ «Ես չեմ ունեցել հանդիպում, բայց տարբեր ընկերներ ու գործընկերներ ունեցել են։ Առաջին օրերին հույս ունեի, որ դարձի կգա, բայց իր հայտարարություններից ու գործողություններից հետո արդեն այն համոզմունքն ունեմ, որ՝ ոչ»։
Կարդացեք նաև
Սուրբ Ծննդյան հայրապետական սուրբ և անմահ պատարագն ամբողջությամբ ուղիղ եթերում։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային


















































