ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «մառազմ կլինի» մեկնաբանելը, թե Սամվել Կարապետյանի գլխավորած ՀԷՑ-ը ներդրումներ չի արել։ Հիշեցնենք, երեկի իր ճեպազրույցում նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը։
«Սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց հո չի կարող ասել՝ այդպիսի բան չկա։ Իր ղեկավարը նշում է՝ ամեն ընտանիք, կառավարիչը նշում է տասնյակ հազարավոր ընտանիքներ»,- ասաց նա։
Հոսանքազրկումների վերաբերյալ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ներկայացրած տվյալներին էլ անդրադառնալով՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «Չգիտեմ, որտեղի՞ց էր վերցրել այդ թվերը։ Ես կներկայացնեմ 2024- 2025 թվականների թվերը, որոնք ՀԾԿՀ կայքում են պահպանված. դեկտեմբերի 31-ին 15 վթար՝ 6750 բաժանորդ հոսանքազրկած, 12.00-ի դրությամբ՝ 261 բաժանորդ։ 2025-2026 թվականների համար դեռեւս չեն տվել հաշվետվություն, կասկածում եմ, որ օբյեկտիվ են տալու, բայց մենք ունենք մեր թվերը. 2025-2026 թվականի դեկտեմբերի 31-ին 125 վթար՝ 117 հազար 21 բաժանորդով, 12.00-ի դրությամբ՝ 13 հազար 399 բաժանորդ»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դավիթ Ղազինյանը վստահեցնում է՝ ՀԷՑ-ում համակարգված կոռուպցիա գոյություն չի ունեցել եւ մանրամասնեց՝ եթե նման բան լիներ, իշխանությունը վաղուց քայլեր ձեռնարկած կլիներ, քանի որ ամեն ինչ անում են, որպեսզի հասնեն «վերեւ՝ Սամվել Կարապետյանին», բայց չեն հաջողում։ Նա վստահ է, որ հարուցված քրեական գործերի հետքերով իրավապահները վաղուց գնացել են եւ ողջամտորեն ասել, որ «դրանց տակ բան չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում
Դավիթ Ղազինյանի պնդմամբ՝ իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից, դրա համար էլ Նիկոլ Փաշինյանը գլխավորում է ՀԷՑ-ի եւ Սամվել Կարապետյանի դեմ պայքարը։ Իսկ վախենում են, քանի որ Սամվել Կարապետյանն ու իր թիմը լավ գիտեն այս իշխանության տրամադրությունները եւ գործողությունների ընթացքը, դրանց արդյունքները, նաեւ՝ այդ ամենը կանխարգելելու եղանակները։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ՝
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































