Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի կատարած ներդրումները վաղուց արդեն Հայաստանինն են և հայ ժողովրդինն են՝ հիմնված ոչ թե շահույթի, այլ հայրենասիրության և պատասխանատվության վրա. Մանե Թանդիլյան

Հունվար 11,2026 10:45

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հայտարարեց, որ Սփյուռքի մեր հայրենակիցները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, Հայաստանում ներդրումներ են կատարել բացառապես տնտեսական հետաքրքրությունից ելնելով։

Սակայն փաստերն այլ բան են վկայում.

Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ, Հայաստանում և հայկական աշխարհում իրականացրել է ավելի քան 700 միլիոն դոլարի ներդրում. Դրա ճնշող մեծամասնությունը բիզնես բնույթ ՉՈւՆԻ։

Այս ներդրումները վաղուց արդեն Հայաստանինն են և հայ ժողովրդինն են՝ հիմնված ոչ թե շահույթի, այլ հայրենասիրության և պատասխանատվության վրա։

Դրանցից միայն մի քանիսը՝

• Դիլիջանի միջազգային դպրոցը՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող եզակի կրթական կենտրոն, որտեղ կրթություն են ստանում երեխաներ աշխարհի տարբեր երկրներից։

• Տաթևի ճոպանուղին՝ Հայաստանի միակ միջազգային մակարդակի ենթակառուցվածքը, որը արդեն մի քանի տարի շարունակ ճանաչվում է որպես աշխարհի լավագույն ճոպանուղիներից մեկը։

Սոցիալական, կրթական, մշակութային և մարդասիրական մյուս ծրագրերի ցանկը կարելի է երկար շարունակել․ բոլորն իրականացվել են առանց որևէ տնտեսական հետաքրքրության։

Մարդիկ, ովքեր սեփական գործողություններում առաջնորդվում են բացառապես անձնական շահերով, պարզապես չեն կարող պատկերացնել, որ գոյություն ունեն մարդիկ, ովքեր իրենց անձնական և ընտանեկան բարեկեցությունը ստորադասում են հայրենիքի շահին։

Ռուբեն Վարդանյանը մեր ժամանակների այդպիսի մարդու ամենավառ օրինակներից է։

Հ.Գ. Թվերից գլուխ չհանող իշխանությունների համար հավելեմ․
700 միլիոն դոլարի ներդրումը ավելին է, քան վերջին 35 տարիների ընթացքում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանում իրականացված օտարերկրյա ուղղակի ներդրումները միասին վերցրած»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031