ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հրավիրված ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե իրենց դաշինքի պատգամավորներն ինչպես են ծախսել 3 մլն պարգեւավճարները, այսպես արձագանքեց. «Խորհրդարանի բոլոր պատգամավորները ստացել են պարգեւավճար, մենք այդ օրը կոնկրետ հայտարարություն ենք արել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այդ գումարներն ուղղել են տարբեր սոցիալական ծրագերի»:
Նա ընդգծեց, որ դրանից առաջ էլ նման դեպքերում նույն կերպ են վարվել, եղել են դեպքեր, երբ ամբողջ խմբակցությունը կոնկրետ հիմնադրամի կամ բարեգործական ծրագրի է փոխանցել գումարը, այս անգամ ավելի ազատ են թողել պատգամավորներին, եւ յուրաքանչյուրն անհատական մոտեցմամբ է այդ հարցը լուծել:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































