Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյան. Կառավարությունը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ

Հունվար 13,2026 16:20

Հունվարի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում, նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ ավելի քան երեք տասնյակ գործարարների և ներդրողների հետ։

Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։

Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանում սահմանների ապաշրջափակման օրակարգը և լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ։

«Մեզ համար շատ կարևոր  է, որ սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ՝ մասնավորապես մաքսային պահեստներ, մաքսային տերմինալներ և լոգիստիկ կենտրոններ», – ընդգծել է նախարարը։

Նա նաև անդրադարձել է պետական աջակցության այն գործիքակազմին, որոնցից կարող են օգտվել ընկերությունները՝ նման ծրագրերի իրականացման և ներդրումային նախաձեռնությունների զարգացման նպատակով։

Հանդիպման ընթացքում նախարար Գևորգ Պապոյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, ներկայացրել պարզաբանումներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031