Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջական խնդիրներ չունեցող ծննդկանի ամուսնուն բժիշկներն ասել էին, որ երեխան բարեհաջող կծնվի, իսկ կարճ ժամանակ անց տեղեկացրել են, որ նորածինը մահացել է. shamshyan.com

Հունվար 16,2026 19:35

Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռ.Գ․-ն իր կնոջը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մայրը առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկը ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի, ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։

Հայրը իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել՝ սպասելով բարի լուրին։
Սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցից հորը տեղեկացնում են, որ նորածինը, ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մայրը նույնիսկ դիմել է նրանց՝ ասելով, որ կարող են նաև կեսարյան հատում անել, մինչդեռ բուժքույրը հայտնել է, որ ինքը դրա իրավունքը չունի։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորածնի հարազատները ասում էին, որ իրենք երեխայի մահվան մեղավոր են համարում «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկուհիներին։

Այսօր դեպքի մասին ծնողները դիմում են ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031