Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր կայացավ Հայաստանի տղամարդկանց 86-րդ անհատական առաջնության բարձրագույն խմբի մրցաշարի հինգերորդ տուրը։
Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը սեւ խաղաքարերով առավելության հասավ գրոսմայստեր Էմին Օհանյանի նկատմամբ։ 3,5 միավորով հավասարվելով Զավեն Անդրիասյանին՝ Արթուրը նրա հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ մտավ չեմպիոնության համար պայքարի մեջ։
Կարդացեք նաև
Այս տուրում Արամ Հակոբյանը հաղթեց Մանուել Պետրոսյանին, Արսեն Դավթյանը՝ Կարեն Գրիգորյանին, իսկ Մամիկոն Ղարիբյան-Սարգիս Սարգսյան եւ Զավեն Անդրիասյան-Տիգրան Հարությունյան պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































