Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում ընթացող կանանց բարձրագույն խմբի 81-րդ առաջնության վեցերորդ տուրի հինգ զույգերում շախմատիստուհիներից մեկը հաղթական միավոր վաստակեց։ Գրանցվեցին այսպիսի արդյունքներ։
Աննա Խաչատրյան-Անգելինա Միրաքյան՝ 1։0
Մարիամ Ավետիսյան-Լիլիթ Կասինյան՝ 1։0
Նելլի Ջալալյան-Նվարդ Հայրապետյան՝ 0։1
Կարդացեք նաև
Անահիտ Մկրտչյան-Աստղիկ Հակոբյան՝ 0։1
Սոնա Կրկյաշարյան-Անի Ավետիսյան՝ 1։0։
Մրցաշարային աղյուսակը 5.0 միավորով կրկին միանձնյա գլխավորում է Աստղիկ Հակոբյանը։ Կես միավոր պակաս ունի եւ 2-րդ տեղում է Անահիտ Մկրտչյանը։ 4,0-ական միավորով 3-րդ տեղը բաժանում են Սոնա Կրկյաշարյանը եւ Աննա Խաչատրյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ






















































