Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը նշում է իր գործունեության 5-ամյակը

Հունվար 19,2026 19:22

(19 հունվարի, 2026թ., ք. Երևան)  Վահե Մելիքսեթյան հիմնադրամը նշում է իր գործունեության հինգ տարին՝ ամփոփելով գիտակրթական առողջապահական և հետազոտական ոլորտներում իրականացված ծրագրերն ու արձանագրված արդյունքները։

Ստեղծման օրվանից ի վեր հիմնադրամը նպատակ է ունեցել նպաստել Հայաստանի գիտության, կրթության և առողջապահական ոլորտների զարգացմանը՝ ներդրում կատարելով մարդկային կապիտալի, մասնագիտական կարողությունների և համակարգային բարեփոխումների մեջ։

Այս 5 տարիների ընթացքում հիմնադրամը իրականացրել է՝

  • 55,000,000 ՀՀ դրամի ներդրում՝ ուղղված ՀՀ գիտակրթականմ առողջապահական և հետազոտական ծրագրերին,
  • 100-ից ավելի շահառուների աջակցություն՝ աշակերտներ, ուսանողներ, երիտասարդ մասնագետներ, հետազոտողներ, մանկավարժներ,
  • 10-ից ավելի ծրագրեր՝ ներառյալ կրթական, հետազոտական և կարողությունների զարգացման նախաձեռնություններ:

Հիմնադրամի գործունեությունը առաջնորդվում է Վահե Մելիքսեթյանի տեսլականով՝ կառուցել ուժեղ, գիտելիքահեն և անվտանգ ու արդյունավետ առողջպահական համակարգով Հայաստան:

Վահե Մելիքսեթյան հիմնադրամը շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, աջակիցներին և շահառուներին վստահության, համագործակցության և համատեղ այս ճանապարհն անցնելու համար՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը՝ շարունակելու իր առաքելությունը նոր ծրագրերով և ավելի մեծ ազդեցությամբ։

______________________________________________________________________________________________________

 

 

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ Հայաստանում կլինիկական դեղագիտությունը զարգացնելու նպատակով։ Հիմնադրամի առաքելությունն է կյանքի կոչել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի մասնագիտական երազանքը։ 5 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան 55 միլիոն ՀՀ դրամի ներդրում է կատարել Հայաստանի կրթական և գիտահետազոտական ոլորտներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031