Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի հետագա գործունեության և զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկմանը։
Հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը։
✅ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին, գիտահետազոտական աշխատանքների զարգացման հնարավորություններին, ինչպես նաև կենտրոնի դերի ամրապնդմանը պետական քաղաքականության ձևավորման գործընթացում․ կարևորվել է նաև ակադեմիական և պետական կառույցների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը։
Ներկայացնելով ժողովրդագրության ոլորտում սահմանված առաջնահերթությունները և այդ ուղղություններով պետության քաղաքականությունը՝ իր ելույթում նախարար Թորոսյանը նշել է, որ ժողովրդագրությունը ներկայում ոչ միայն Հայաստանի, այլև գրեթե բոլոր երկրների համար առաջնային և ռազմավարական նշանակության խնդիր է։ Նախարարը կարևորել է ոլորտային ուսումնասիրությունների իրականացումը և նշել, որ թեև ԱՍՀ նախարարության ենթակայության ներքո գործում են հետազոտական կառույցներ, սակայն կարևոր է առավել ակտիվորեն օգտվել դասական ակադեմիական հաստատությունների, մասնավորապես Երևանի պետական համալսարանի և այլ բուհերի գիտական ներուժից ու հետազոտական արդյունքներից։
Կարդացեք նաև
📌 ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը ներկայացրել է կենտրոնի զարգացման ռազմավարական շրջանակը, տեսլականը և առաջիկա տարիների ճանապարհային քարտեզը։ Նա նաև հավելել է, որ նախատեսվում է կենտրոնում ստեղծել խորհրդատվական հատուկ մարմին, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ԵՊՀ-ից, ՄԱԲՀ-ից և փորձագիտական այլ շրջանակներից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն


















































