Լրահոս
Օրվա լրահոսը

Հավաքական ընդդիմության ամենամեծ ձախողումն այն է, որ նրանք անդադար մեղադրում են մեզ իրար հակասող երևույթների մեջ. Արսեն Թորոսյան

Մարտ 03,2026 12:22 Share

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Թեև շատ ենք սրա մասին խոսել, բայց մեկ անգամ էլ արժե շեշտել։
Հավաքական ընդդիմության ամենամեծ ձախողումն այն է, որ նրանք անդադար մեղադրում են մեզ իրար հակասող երևույթների մեջ։

Մեկ մեղադրում են պատերազմ հրահրելու, մեկ՝ Ղարաբաղը «տալու» մեջ, թեև Ղարաբաղի շուրջ բանակցությունները միշտ «տալու» մասին են եղել։

Մեկ մեղադրում են կրթական համակարգը քանդելու, մեկ՝ դպրոցներ կառուցելու մեջ։

Մեկ մեղադրում են առողջապահությունը քանդելու, մեկ՝ առողջության ապահովագրություն ներդնելու մեջ։

Մեկ մեղադրում են կենսաթոշակները չբարձրացնելու, մեկ՝ բարձրացնելու մեջ։

Մեկ մեղադրում են դաշնակիցներ չունենալու, մեկ՝ դաշնակիցներ ձեռք բերելու մեջ։

Մեկ մեղադրում են մեր սահմանները վատ պաշտպանելու, մեկ՝ բանակը արդիականացնելու և դրա համար գումար չխնայելու մեջ։

Ժամանակին մեղադրում էին խաղաղության բացակայության, հիմա՝ խաղաղություն բերելու մեջ։

Եվ այսպես շարունակ։ Իսկ գիտե՞ք, թե ինչու։
Որովհետև սեփական միտք և օրակարգ չունեն։ Նրանց գաղափարական ամենամեծ թռիչքը մեր ցանկացած գործողության հակադրվելն է, բառիս բուն իմաստով ցանկացած գործողության՝ տրամաբանության և ողջամտության բոլոր սահմանները հատելով։

Իսկ նման վարքագիծը կարող է ունենալ ընդամենը մեկ ելք՝ վախճան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031