Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ ոճով դպրոցական շարադրություն»․ Գեղամ Մանուկյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցի մասին

Հունվար 22,2026 13:22

«Գուցե հավելավճարներ են տալիս, բայց փաստն այն է, որ ՀՀ սոցիալական նորմերն ու իրավունքները իրականության հետ կապ չունեն»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի կամակատարության համար պետական համակարգի՝ կրթական, առողջապահական ոլորտների աշխատողներին, ոստիկանության հազարավոր ծառայողներին ամեն կիրակի «հանում՝ գցում են փողոցներ, ամեն կիրակի այս համայնքից այն համայնք են տանում՝ կեղծ պատարագների»։

«Մարդիկ շաբաթներով զրկվում են հանգստյան օրից, որովհետեւ պետք է բավարարեն Նիկոլ Փաշինյանի անձնական քմահաճույքները»,- ասաց նա։

Պատասխանելով հարցին՝ արդյոք հունվարի 27-ին՝ հայրենիքի պաշտպանի հիշատակի օրը, գնալո՞ւ են Եռաբլուր՝ Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ իրենք մեկ օր չեն գնում Եռաբլուր՝ «գալոչկայի» համար։ Նա հուզվեց, երբ թվարկում էր արցախյան տարբեր պատերազմներում զոհված իրենց ընկերների հիշատակի օրերը։ Ասաց՝ ամենածանրն իր համար եղել է 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Եռաբլուր այցելելը․ «Ես Եռաբլուրում եղել եմ երիտասարդ տարիներից․ առաջին հուղարկավորությունը 1990 թվականին է եղել։ Այսքան տարիների ընթացքում ավելի ահավոր զգացում չի եղել, ինչպիսին 2024 թվականի սեպտեմբերի 19-ն էր, երբ հարյուրավոր մարդիկ այցելել էին մեկ տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով, ՀՀ-ի եւ ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների հիշատակին։ Դա ուղղակի ահավոր էր»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Գեղամ Մանուկյանը պատասխանեց նաեւ ՀԱԵ եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում գումարելու մասին հարցին՝ ասելով, որ դա առաջին անգամ չէ եւ այն սպառնալիքները, որոնք կան այսօր ՀԱԵ-ի եւ եկեղեցականների նկատմամբ, արդարացնում են ժողովը Հայաստանից դուրս գումարելու որոշումը։

Իսկ Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը ընդդիմադիր պատգամավորը որակեց «ազատ ոճով դպրոցական շարադրություն»։ Նրա համար զավեշտալի է հատկապես այն, որ Թուրքիայից եւ Ադրբեջանից հնչող հայտարարությունների ֆոնին՝ այդ կառույցը ՀԱԵ սպասավորներին է դիտարկում սպառնալիք։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031