«Ձեր ելույթի ժամանակ հիշեցի Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը՝ եթե ամեն ինչ այսքան լավ է, բա ինչի՞ է էսքան վատ։ Ամբողջ Ձեր ելույթի ժամանակ մտքիցս դուրս չէր գալիս ռեպորտաժը, որ արցախցի կնոջը երեխայի հետ գիշերով տարել են ՔԿ Նիկոլ Փաշինյանի մասին գրառման պատճառով»,- ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՆԳ նախարար Արփինե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատգամավորը, փաստելով, որ մեկ տարվա մեջ երեք ոստիկանապետի փոփոխություն ենք տեսել, ասաց․ «Եթե ամեն ինչ էսքան լավ է, բա ինչի՞ է էսքան վատ։ Եթե հանցավորության ցուցանիշների անկում է, ՃՊՏ-ների անկում է, ապա ինչո՞ւ առանց որևէ հանգամանալից բացատրության քրեական ոստիկանության պետը, համայնքային ոստիկանության պետը, պարեկային ծառայության պետը, ոստիկանապետը բոլորը մեկ օրում պաշտոնազրկվեցին»։
Նա հորդորեց Արփինե Սարգսյանին չմտնել նախընտրական տրամաբանության մեջ՝ ասելով, թե մեր քաղաքական ուժերը մանիպուլացնում են․ «Մարդիկ են հարց տալիս, որ ամեն օր հերթական դանակահարությունը և կրակոցն է։ Թվերն ու հանրային ընկալումը սարեր, ձորերի տարբերություն է։ Թմրամոլության դեմ պայքարում եք, մտնում եք փաբեր, գիշերային ակումբներ, բռնություն եք գործադրում, այո, պետք է պայքարել, բայց մարդիկ տեսնում են՝ համատարած է թմրանյութը՝ դպրոցի բակից սկսած»։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































