Լրահոս
Օրվա լրահոսը

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները. Ալեն Սիմոնյան

Հունվար 27,2026 10:48

Այսօր մենք վկայակոչում ենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Քանի որ նախկինում չունեինք մեկ միասնական օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն, այդ նպատակով մենք որոշեցինք հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր հնարավորություն ունենք միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ու զարգացումը։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները։

Հավերժ փառք ու խոնարհում բոլոր զոհվածների հիշատակին:

Կեցցե՛ անկախ, ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Niko says:

    ապրել և պարգևավճար ստանալ չարած աշխատանքի համար ու ի հեճուկս ժողովրդի որ ավելի լավ ապրենք բոլորի ինադու․․․․ սա է ասել փաստորեն

Պատասխանել Niko

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031