Լրահոս
Օրվա լրահոսը

Արշակ Սրբազանի կալանքը դատարանը երկարացրեց 2 ամսով, միաժամանակ թույլատրեց քրոջ երեխաների տեսակցությունը

Փետրվար 03,2026 12:08

Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց եւս երկու ամսով, տեսակցությունները սահմանափակվեցին: Արշակ սրբազանին կարող են տեսակցել միայն Արշակ սրբազանի քրոջ երեխաները: Այս մասին լրագրողներին հայտնեց Արշակ սրբազանի պաշտպաններից Արսեն Բաբայանը:

«Սրանով շարունակվում են եկեղեցու դեմ ճնշումները: Սրանով շարունակվում է Արշակ սրբազանի դեմ գործընթացը»,- ասաց Բաբայանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 2-ին,  դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննվել է Արշակ սրբազանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը, որոշումը հրապարակվեց այսօր՝ փետրվարի 3-ին:

Հիշեցնենք նաեւ, որ ըստ Արշակ սրբազանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2018-ին Կաթողիկոսի հեռացումը պահանջող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել։ Մամուլն էլ ավելի վաղ հայտնել էր, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։

Բաբայանն ասաց նաեւ, որ քննիչից էլ ճշտել է, որ մամուլի հրապարակումները, թե այս գործով իրեղեն ապացույց մարիխուանայի գլանակն անհետացել է, չի համապատասխանում իրականությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728