Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարաններում քաղաքացիական եւ վարչական գործերի քննության համար կսահմանվեն հստակ ժամկետներ

Փետրվար 05,2026 19:40 Share

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով եւ կից ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է դատարաններում սահմանել քաղաքացիական եւ վարչական գործերի քննության հստակ ժամկետներ` վեց ամիս։

Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը փետրվարի 5-ին հրավիրված ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։ Նախարարի խոսքով՝ ըստ նախագծի՝ դատարանները միայն պատճառաբանված որոշմամբ կարող են երկարաձգել այդ ժամկետները, բայց ոչ ավելի, քան երկու անգամ՝ քաղաքացիական դատավարությունում եռամսյա, իսկ վարչական դատավարությունում վեցամսյա ժամկետներով։

Օրենսդրական կարգավորմամբ կկանխվեն գործերի քննության կամայական հետաձգումները՝ դատարանների համար ստեղծելով օբյեկտիվ պատճառներով գործի քննության ժամկետները երկարաձգելու պարտականություն, իսկ գործին մասնակցող անձանց համար կանխատեսելի դարձնելով իրենց իրավունքներին ու պարտականություններին առնչվող վեճի հանգուցալուծման հնարավոր ժամկետը։

Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ նախագծի վերաբերյալ խոսել են դատավորների հետ, ներկայացվող ժամկետներն իրատեսական են։

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն։

 

ՀՀ ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728