Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի անունից նամակ է հանձնվել Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին

Փետրվար 05,2026 20:11 Share

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի անունից նամակ է հանձնվել Հայաստանում այցով գտնվող Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ‘Ֆլահերթիին։

Նամակը հանձնվել է այսօր՝ փետրվարի 5-ին ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի միջոցով։

Նամակում մանրամասն ներկայացվել են «Իմնեմնիմի-2»-ի շինծու քրեական գործի հանգամանքները, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի հետևանքով նրա առողջական վիճակը։

Կոչ է արվել կանգնել ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության, ազատության կողքին և օգնել դադարեցնել քաղաքական հետապնդումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728