Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ «Mercedes»-ով վրաերթի ենթարկված հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել․ shamshyan.com

Փետրվար 05,2026 22:50

Երեկ՝ փետրվարի 4-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Շիրազ Խաչատրյանի որոշմամբ ձերբակալվել է Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Գ.Է․-ն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը, չունենալով վարորդական իրավունք, երեկ իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող Լոռու մարզի բնակիչ, 85-ամյա Ա․ Ն.-ին, ով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ժամեր անց գիտակցության չգալով մահացել էր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ ձերբակալումից հետո Գ.Է․-ն տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 13:50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 29-ամյա Գ. Է.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել, զանգահարել է Երևանի 103 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկները վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728