Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ խաբեցին, պահեստի պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի հարցը չլուծեցին․ Նժդեհ Իսկանդարյան

Փետրվար 12,2026 21:12 Share

«2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում բենզինի պահեստի պայթյունի զոհերի հարազատների կարգավիճակի խնդիրը դեռևս չի լուծվել, այդ ընտանիքները բազմաթիվ սոցիալական խնդիրների են այսօր բախվում, որոնք ողբերգական իրավիճակի են հանգեցնում։ Միայն մեկ օրինակ բերեմ՝ միայնակ մայրը երկու անչափահաս երեխաների հետ երկու ամիս է, չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվել է փողոցում»,- Aysor.amի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարի, երբ արցախցիները հանրահավաք էին արել և բանակցել փոխվարչապետի հետ, նրանց խոստացել էին լուծել խնդիրը։

«Ասվել էր, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հարցը կարգավորվի։ Մենք ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ փաստերը, նրանք ընդունել են մեր բերած հիմնավորումները, փաստերը, սակայն կարգավիճակ տալու գործընթացը այդպես էլ մնացել է միայն քննարկումների մակարդակում։ Մեզ խաբեցին, խոստումը տրվեց, բայց գործնականում ոչ մի քայլ չարվեց, մինչդեռ մեզ համար սա շատ կարևոր հարց է, որի լուծումից մարդկային կյանքեր են կախված»։

Նժդեհ Իսկանդարյանն ընդգծել է՝ բազմիցս փորձել է կրկին հարցը բարձրաձայնել, սակայն իր հեռախոսազանգերին փոխվարչապետի աշխատակազմն այլևս չի պատասխանում։

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728